
204 դիտում
Հայաստանում աղիքային վարակների դեպքերի հաճախականությամբ պայմանավորված՝ հիշեցնում ենք կանխարգելման կարևոր քայլերը, որոնք կօգնեն նվազեցնել վարակվելու վտանգը։
Լվացեք ձեռքերը օճառով՝ ուտելուց առաջ, պետքարան այցելելուց հետո և տուն վերադառնալուց հետո։
Խմեք միայն անվտանգ ջուր՝ շշալցված կամ անհրաժեշտության դեպքում՝ եռացրած։
Լավ լվացեք մրգերն ու բանջարեղենը։
Միսը, ձուկը և ձուն պատրաստեք ամբողջությամբ։
Պահպանեք սննդամթերքի պահպանման կանոնները և մի օգտագործեք ժամկետանց մթերքներ։
Ախտանշանների դեպքում՝ լուծ, փսխում, որովայնային ցավ կամ բարձր ջերմություն, մի զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության։
Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց առողջական վիճակին, քանի որ ջրազրկումը նրանց մոտ կարող է զարգանալ ավելի արագ։
Հիգիենայի կանոնների պահպանումը և հիվանդության առաջին նշանների դեպքում ժամանակին բժշկին դիմելը լավագույն միջոցներն են առողջությունը պաշտպանելու համար։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է տեղեկատվություն ստանալ միայն պաշտոնական աղբյուրներից և հետևել առողջապահության ոլորտի պատասխանատու մարմինների ցուցումներին։